Լավրովը եւ Քերին հաստատել են Սիրիայի աջակցության խմբում կոնսենսուսի պահպանման կարեւորությունը
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հաստատել են Սիրիայի Արաբական Հանրապետության աջակցության խմբում կոնսենսուսի պահպանման եւ խմբի բոլոր անդամների՝ նիստերի մասնակցության ապահովման կարեւորությունը:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: