Գերմանիան այս տարի կընդունի 1 մլն փախստականների
ՄիջազգայինԳերմանիան սպասում Է, որ փախստականների թիվը, որոնք այս երկիր են ժամանել նաեւ Սիրիայից, կհասնի 1 միլիոնի: Այդ մասին հայտարարել Է Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ռյուդիգեր ֆոն Ֆրիչը:
«Այս տարի մենք մեր երկրում սպասում ենք 1 մլն փախստականների»,-ասել Է նա Դաշնության Խորհրդում՝ հանդիպում ունենալով ԴԽ-ի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովի հետ:
Նա նշել Է, որ Գերմանիան հումանիտար լուրջ օգնություն Է ցուցաբերում Սիրիայի հարեւան պետություններին:
Մեկ շաբաթ առաջ DPA գործակալությունը, վկայակոչելով Գերմանիայի իշխանական կառույցների աղբյուրներին, հայտնել Էր, որ այս տարվա սկզբից Գերմանիայի իշխանությունների կողմից գրանցվել են ապաստանի խնդրանքով դիմած ավելի քան 964 հազար միգրանտներ:
Գերմանական մյուս ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ նույն տեղեկատվությունը հաստատել Է նաեւ երկրի ներքին գործերի նախարարությունը: Մինչդեռ սկզբնապես, ինչպես հիշեցնում Է գերմանական մամուլը, Բեռլինն սպասում Էր, որ կժամանեն 800 հազար փախստականներ: