Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ

Երկվորյակ եղբայրներ. ինչու՞ են Սահակաշվիլի և Փաշինյան «բարեփոխիչները» ենթարկվել ֆիասկոյի

Eadaily.com-ը գրում է, որ երբ սկսվեց ղարաբաղյան վերջին պատերազմը, «լիբերալ» լրագրողուհի Յուլիա Լատինինան հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նա կոչ էր անում Ռուսաստանի ղեկավարությանը «չդավաճանել» Ռուսաստանի դաշնակից Հայաստանին: Նա, փաստորեն, մեղադրել էր Ռուսաստանի ղեկավարությանը պատերազմ թույլ տալու մեջ, իբր հիմնական Նիկոլ Փաշինյանին տապալելու նպատակով: Լատինինան Փաշինյանին անվանում էր «զգույշ Սահակաշվիլի», որը իշխանության գալով «ռուսամետ ռեժիմի դեմ ժողովրդական վրդովմունքի ալիքով» փորձում է Հայաստանը տանել դեպի «քաղաքակիրթ աշխարհ»:

Չնայած կարելի է վիճել, թե որքան «զգույշ Սահակաշվիլի է» Փաշինյանը, բայց անվիճարկելի է այն, որ Հայաստանի ներկայիս վարչապետը և Սահակաշվիլին երկվորյակ եղբայրներ են: Երկուսն էլ գունավոր հեղափոխությունների հրեշանման այնպիսի արտադրանք են, որոնց օգնությամբ Արևմուտքը իշխանության է բերում իր համար հաճելի ռեժիմների: Իհարկե, դա լավ է Արևմուտքի համար, պարզապես հրաշալի է. Ռուսաստանը շրջապատվում է թշնամական ռեժիմներով, որոնք պատրաստ են իրենց երկրները վերածել հակառուսական կամուրջների, և պատրաստ են ցանկացած պահի զոհաբերել իրենց ժողովրդին՝ հանուն ամերիկյան և ՆԱՏՕ-ական շահերի:

Այսպիսով, ի՞նչի են վեր ածվում գունավոր հեղափոխությունները նրանց զոհ դարձած ժողովուրդների համար: Սահակաշվիլի-Փաշինյանների և նմանների գործունեությունը տալիս է միանգամայն միանշանակ արդյունք՝ աղետ: Գունավոր հեղափոխականների սիրված գործիքակազմերից մեկը «կոռուպցիայի դեմ պայքարն է», քանի որ հենց դրանում են հիմնականում մեղադրվում տապալված իշխանությունները: Հենց դրանով էլ Միխեիլ Սահակաշվիլին ներխուժեց խորհրդարան և զավթեց իշխանությունը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի նրա մեթոդները պարզապես «հրաշալի» էին: Նա գտավ միանգամայն հնարամիտ ելք` որոշելով, որ քանի որ քաղաքացիները կաշառքի փող ունեն, այդ գումարները նրանք կարող են ուղղակիորեն տալ պետությունը ի դեմս իրեն, քանի որ «պետությունը ինքն է» կարգախոսը նրա համար ամբողջովին օրգանական էր: Սահակաշվիլին վրացական կոռուպցիան պարզապես ուղղեց իր կուսակցության գրպանը, այսինքն իր սեփական գրպանը: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր Հայաստանում կոռուպցիան նվազել է:

Ակնհայտ է, որ դա հայտարարելու համար այդ մեկը պետք է կույր և խուլ լինի: Եվ Սահակաշվիլին, և Փաշինյանը, հանուն իրենց իշխանության ամրապնդման բռնաճնշումներ սանձազերծեցին իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ ոչ մի կերպ չսահմանափակվելով իրավական նորմերով, քանի որ նրանց արտասահմանյան տերերը նման խեղկատակությունները խախտումներ չեն համարում: Լիբերալ շրջանակների տեղեկատվական աջակցությունը, իսկ իրերն իրենց անուններով կոչելու դեպքում «հինգերորդ շարասյան» աջակցությունը նրանք մշտապես են ունեցել: Լատինինան աշխարհին տվել է բացահայտում, որ իբր Ռուսաստանն է պատերազմ սկսել 2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլիին տապալելու համար, իսկ ապա ղարաբաղյան պատերազմը 2020 թվականին Փաշինյանին տապալելու համար: Սորոսի կերակրատաշտից օգտվողները երբեք չեն թաքցրել իրենց բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Բայց իրականությունն այն է, որ Միխեիլ Սահակաշվիլին 2008 թվականի օգոստոսին սկսելով իր խենթ արկածախնդրությունը ինքը վերջ տվեց Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Բայց Վրաստանի գունավոր նախագահ Սահակաշվիլիին չի կարելի անվանել միայն ռուսաֆոբ, քանի որ նա շատ ավելի մեծ մասշտաբով վրացաֆոբ է: Նրա խայթոցները որևէ հատուկ վնաս չի հասցրել ռուս ժողովրդին, բայց նա վրացի ժողովրդին բառացիորեն հասցրել է աղետի եզրին: Եվ այսօր նա իր ավազակախմբի հետ միասին հիմա էլ կրծում և խարխլում է վրացական պետականության հիմքերը:

Նման իրավիճակ է նաև Հայաստանում: Իշխանության գալով Նիկոլ Փաշինյանը զբաղվել է նույն ապակառուցողական գործունեությամբ: Նա հզոր հարված է հասցրել հայկական բանակին, որը, չնայած իր փոքրիկ բյուջեին, բարձր գնահատականներ է ստացել օտարերկրյա փորձագետների կողմից: Առաջին հերթին, բառիս բուն իմաստով, սկսվել է անձնակազմի ծեծը: Փորձառու և իրավասու ռազմական մասնագետներին զանգվածաբար փոխարինվել են անփորձ և ոչ կոմպետենտ մարդկանցով, որոնց հիմնական արժանիքը անձնական հավատարմությունն է Փաշինյանին և «ճիշտ» արևմտամետ կողմնորոշումը: Փաշինյանի, այսպես կոչված, «զգուշավորությունը» բացատրվում է միայն նրանով, որ նա չէր կարող հաշվի չառնել Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության մոտ Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքը: Բայց նա ոչնչացնում էր ռուս-հայկական հարաբերությունները հետևողականորեն և մեթոդականորեն: Ռուսաստանի հետ միասին, Հայաստանի բավականին հուսալի դաշնակիցը Իրանն էր, որը Հայաստանի տնտեսական և քաղաքական շատ կարևոր գործընկերն էր: Նիկոլ Փաշինյանը վաշինգտոնյան բազեներին հաճոյանալու համար Իսրայելում դեսպանություն բացելու իր խելահեղ որոշմամբ կարողացավ ստիպել Իրանին առաջին անգամ աջակցել թուրք-ադրբեջանական դաշինքին:

Միգուցե Փաշինյանը հույսը դրել էր ԱՄՆ-ի ու Եվրամիության օգնության վրա: Նա այնքան ուղեղ չունի, որ հասկանա, որ հնարավոր է հույս դնել, բայց իրականում անհնար է, որ այդ հույսերը արդարանան: Արդյունքում նա մտավ պատերազմի մեջ հնարավորինս թուլացրած իր բանակով, երկիրի փաստացի միջազգային մեկուսացման պայմաններում, պառակտված հասարակությամբ և իր անտաղանդ պատերազմի ղեկավարմամբ: Ստեղծվում է այնպիսի հիմնավոր կարծիք, որ նա իշխանությունը զավթել էր Ղարաբաղը հանձնելու հիմնական նպատակով: Խայտառակ պարտություն կրած գեներալը ինքնասպան է լինում: Խղճի մնացորդներ ունեցող քաղաքական գործիչը հրաժարական է տալիս, բայց գունավոր հեղափոխությունների հրեշները մինչև վերջ պայքարում են իշխանության համար:

Փաշինյանի համար մեղավոր են բոլորը՝ բանակը, կամավորները, ռուսական զենքը և նույնիսկ «Իսկանդերը»: Միակ լավ լուրը Փաշինյանի համար այն է, որ թուրքերը տեր են կանգնել նրան: Ակնհայտ է, որ նրանց համար կարևոր է, որ Փաշինյանի նման մարդիկ շարունակեն ղեկավարել Հայաստանը:


Արթուր Վրացյան

Pressmedia.am

Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներինՍթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԷջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված