Երուսաղեմում անհայտ անձը միտումնավոր ավտոմեքենան վարել է ավտոբուսի կանգառում գտնվող մարդկանց ուղղությամբ
ՄիջազգայինԱնհայտ անձը երկուշաբթի օրը միտումնավոր ավտոմեքենան վարել է ավոտբուսի կանգառում կանգնած բազմության ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Երուսաղեմի մոտակայքում, տուժել է 8 մարդ:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսրայելական Haaretz թերթը: Անհայտ անձը չեզոքացվել է ոստիկանության կողմից:
Իսրայելում իրադրությունը սրվել է հոկտեմբերի սկզբին: Այս ժամանակահատվածում հարձակումների զոհ են դարձել 19 իսրայելցի, 120-ը վիրավորվել են:
Երուսաղեմում, Իսրայելի այլ քաղաքներում, ինչպես նաև Հորդանանի արևմտյան ափին արաբներն իրականացրել են շուրջ 100 հարձակում: