Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվող թուրքը հեռացվել է բելգիական կուսակցությունից
ՄիջազգայինԲելգիայի Հումանիստական ժողովրդական կենտրոն (CDH) կուսակցությունը վերջնական որոշում է կայացրել իր շարքերից հեռացնել ազգությամբ թուրք Մահինուր Օզդեմիրին, ով հրաժարվել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է lecdh.be-ն:
Թուրքազգի անդամին կուսակցությունից վերջնականապես հեռացնելու մասին որոշումը ընդունվել է էթիկայի հանձնաժողովի որոշման համաձայն:
CDH կուսակցության առաջնորդ Բենուա Լութգենը ողջունել է կուսակցությունից Մահինուր Օզդեմիրին հեռացնելու որոշումը՝ նշելով. «Քաղաքական հանձնառությունը պահանջում է հստակություն և լիակատար հավատարմություն մեր որդեգրած արժեքներին»:
Մահինուր Օզդեմիրը, ով առաջինն է Բելգիայի խորհրդարան մուտք գործել գլխաշորով, 2015 թվականի գարնանը բոյկոտել էր խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար մեկ րոպե լռության պահը` հայտնելով, որ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը պարտադիր չէ»: Հետագայում նա հրաժարվել էր նաև ստորագրել իր կուսակցության ղեկավար Լութգենի կողմից առաջարկված կոմյունիկեն, որը 1915 թվականի դեպքերը ճանաչում էր որպես ցեղասպանություն, ինչի համար նա հեռացվել էր կուսակցության շարքերից:
Ավելի ուշ Օզդեմիրը բողոքարկել էր իր կուսակցության որոշումը: Նա պահանջել էր, որ Հումանիստական ժողովրդավարականկենտրոն կուսակցությունը չեղյալ համարի իրեն հեռացնելու մասին որոշումը` մեկնաբանելով այն, իբր, անօրինական քայլ ևխտրականություն: