Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար


Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպե՞ս և ե՞րբ է լինում. Տաթև Այվազյան

Բողոքում և բղավում էիր այն ժամանակ, երբ երեխաներդ ու թոռներդ թռվռալով խաղում էին այգում ու բակում, ուրախ-ուրախ, առանց դիմակի գնում էին մանկապարտեզ, դպրոց ու համալսարան, բանակ էին գնում` ծառայում էին պատվով ու արժանապատվությամբ, իսկ դու աշխատում էիր, տոներ էիր տոնում, հարսանիք անում, ամուսնանում, և երեխաներ ու թոռնիկներ ունենում:

Բողոքում էիր հենց այն ժամանակ, երբ պատերազմ չկար, չէր էլ կարող լինել, իսկ թշնամին չէր հանդգնում լայնածավալ պատերազմ սկսել (մեկ անգամ փորձեց, և չորս օրում ջախջախվեց), կամ մոտենալ քեզ, ինչ մնաց թե հարձակվեր, հաղթեր, զանգվածաբար սպաներ ու գերեվարեր քո հարազատներին, իսկ դրանից հետո արդեն Հայաստանում` քո տնից դուրս հաներ քեզ:

Բողոքում էիր հենց այն ժամանակ, երբ չէիր էլ հիշում, կամ մտածում քո ընտանիքի անվտանգության, կամ թուրքի սպառնալիքի տակ բնակավայրդ լքելու և տունդ հրդեհելու մասին:

Այո` բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների և անարդարությունների էիր բախվում, բայց միևնույնն է` ներքուստ հանգիստ էիր:

Բողոքում էիր, բայց հոգու խորքում անհոգ էիր...

Անհոգ էիր, որովհետև այդ ժամանակ կար պետություն, որը հոգ էր տանում քո անվտանգության համար, իսկ դու` մեկ լավ, մեկ վատ, մեկ` սովորական, բայց ապրում էիր քո կյանքով և օրվա խնդիրներով: Իսկ քո բոլոր բողոքները, դժգոհությունները, խնդիրներն ու մտածմունքը զուտ կենցաղային էին` քո տան ներսի, քո երկրի ներսի:

Հիշու՞մ ես, «ժողովուրդ», մի ժամանակ պետություն կար...

Իսկ հիմա ի՞նչ է մեր վիճակը, «ժողովուրդ»...

Դարձել ենք մեր կյանքն ու ընտանիքի գոյությունը վտանգած, հոգիներս բզկտված, ողբի և լացի մեջ խեղդված, անդառնալի կորուստներ կրած, և ամեն ժամ հիվանդության ու մահվան հետ առերեսվող, սգավոր ու մոլորված մարդկանց բազմություն:

Դարձել ես դաժանորեն խաբված, առհամարված ու անօգնական դիմակավոր մարդկանց համախումբ:

Դարձել ես ներսից ջախջախված պետության և մազից կախված երկրի տարածքում բնակվող, ծաղրված, դժբախտ, տխուր, անտարբեր, նյարդային, հայհոյող և անիծող մարդկանց հանրույթ: Իսկ աշխարհասփյուռ հայությունը վերածվել է օտար պետություններում գլխիկոր դեգերող, նվաստացած ու խեղճացած մարդկանց համայնքի:

Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպես և երբ է լինում:

Հավանաբար 100 տարի պետք է անցներ, որ մոռանայիր, թե ինչպես է լինում դա:

Ասա ինձ, «ժողովուրդ», մի՞թե դու սա էիր ուզում:

Հայտարարում էիր, որ պարզապես ուզում էիր ավելի լավ ապրել` ուրիշ ոչինչ:

Այդպես չէ՞...

Սակայն` ոչ...

Հավանաբար հենց սա էիր ուզում, որովհետև այսօր էլ` այդ նույն անվճար բամբասողներն ու վճարովի ստախոսները Եռաբլուրում ոտնակոխ են անում քո հերոսաբար զոհված հարազատի շիրիմը, իսկ դու լռում ես...

Որովհետև այսօր էլ քո հայրենիքն ու հայրենակցի հողն ու տունն են առանց կռվի հանձնում թշնամուն, իսկ դու լռում ես...

Որովհետև թշնամու կողմից գերեվարված քո հարազատին չեն վերադարձնում, իսկ դու` լռում ես...

Որովհետև քեզ ամեն քայլափոխի խաբում և ծաղրում են, ասելով, թե իբր` քո հայրենիքի կորստյան, հարազատի զոհվելու, անհետ կորչելու, վիրավորվելու և գերեվարվելու իրական մեղավորները մեղավոր չեն, իսկ դու լռում ես...

Դու ոչ միայն շարունակում ես հավատալ բացահայտ ստին ու կեղծիքին, այլ նույնիսկ չես էլ փորձում պարզել, թե իրականում ինչու է զոհվել, անհետ կորել, գերեվարվել, կամ վիրավորվել քո որդին, եղբայրը, քույրը, հարազատը, ընկերը, բարեկամն ու հայրենակիցը, և ովքե՞ր են մեղավոր դրանում:

Դու բավարարվել ես հերթական այն ստով, որ բացի մեղավորներից բոլորը մեղավոր են:

Դու չես էլ ուզում հետամուտ լինել` պարզել իրականությունը:

Դժվար է հավատալը, որ դու հենց սա էիր ուզում...

Ի՞նչ է պատահել քեզ հետ, «ժողովուրդ»...

Դու դադարե՞լ ես սիրել քո հարազատին, քո հայրենիքն ու քո հայրենակցին:

Դու դադարել ես զգալ ու մտածե՞լ...

Դատարկ, հիմար և պարզունակ սուտը քեզ համար շատ ավելի՞ն է, քան քո հայրենիքն ու հարազատի կյանքը:

Ինչու՞ այսպիսին դարձար...

Այս ի՞նչ ես անում դու քո ընտանիքի, պետության ու հայրենիքի հետ, «ժողովուրդ»:

Իսկ հետո՞... հետո ի՞նչ ես անելու...

Ի՞նչ ես պատասխանելու քո սերունդներին, «ժողովուրդ»:

Ո՞նց ես ապրելու...

Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Արդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերՍյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Բելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time
Ամենադիտված