Իրանից նավթի արտահանումը դեկտեմբերին հասել Է վեցամսյա առավելագույնին.Tasnim
ՄիջազգայինԻրանից նավթի արտահանումը դեկտեմբերին հասել Է վեցամսյա առավելագույն ցուցանիշին: «Իրանից նավթի արտահանումը դեկտեմբերին մոտեցել Է օրական 1,26 մլն բարելի նշագծին,-նշում Է գործակալությունը:-Այսպիսով, ցուցանիշը հասել Է իր վեցամսյա առավե լագույնին»:
Առաջվա պես իրանական նավթի խոշորագույն ներմուծողը Չինաստանն Է, որը ներկայում օրական 460 հազար բարել նավթ Է գնում Իրանից: Երկրորդ տեղում Հնդկաստանն Է, որն օրական ներմուծում Է 203 հազար բարել: Հարավային Կորեան դեկտեմբերին օրական գնում Է 189 հազար բարել նավթ եւ խտանյութ: Ճապոնիան դեկտեմբերին օրական ներմուծում Է 188 հազար բարել, ինչը ամենաբարձր ցուցանիշն Է ապրիլից ի վեր, երբ նա ներմուծում Էր 177 հազար բարել:
Ինչպես քանիցս հայտարարել են Իրանի նավթի նախարարության ղեկավարության ներկայացուցիչները, պատժամիջոցների չեղարկումից անմիջապես հետո երկիրը պատրաստ Է Էներգակրի արտահանումն ավելացնել օրական 500 հազար բարելով, իսկ հաջորդ հինգ-վեց ամիսների ընթացքում այն ավելացնել եւս առնվազն 500 հազար բարելով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: