ԱՄՆ-ն չի ապահովել Թուրքիայի կողմից թռիչքների մասին հուշագրի կատարումը. ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները, պատասխանատվություն ստանձնելով Սիրիայում իր ղեկավարած կոալիցիայի գործողությունների համար, չի ապահովել իր դաշնակից Թուրքիայի կողմից թռիչքների մասին հուշագրի կատարումը: Վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
«Բացի այդ, չնայած ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունների միջեւ կնքվել է Սիրիայի օդային տարածքում ռազմական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին հուշագիր, Վաշինգթոնը, ստանձնելով իր իսկ ղեկավարած կոալիցիայի գործողությունների պատասխանատվությունը, չի ապահովել իր դաշնակից Թուրքիայի կողմից այս փաստաթղթի բոլոր կետերի կատարումը»,- ասվում է փաստաթղթում: