35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Պարտվածի սինդրոմը․ ինչու՞ է Հայաստանում ծաղկում հակասեմիտիզմը

Detaly.co.il-ը գրում է, որ Երևանում վերջին ամիսներին արդեն երրորդ անգամ են պղծել Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշարձանը։ Ի՞նչ է տեղի ունենում այդ երկրում։ Ինչու՞ է գլուխ բարձրացրել հակասեմիտիզմը։ Հայաստանը 30 տարի աճեցրել է Առաջին ղարաբաղյան պատերազմում կրած հաղթանակը և գտնվել սեփական անպարտելիության խաբկանքների ներքո։ Հենց այդ պատճառով էլ ներկայիս կրած պարտությունը հասարակության համար շոկային է և լրիվ անսպասելի։ Չկարողանալով հասկանալ և ընդունել թշնամու ռազմական, տեխնոլոգիական առավելությունները և, որոշ առումներով, նաև սեփական պետության վարչական ձախողումը ուժեղ, հարուստ և զարգացած թշնամու հետ դիմակայության մեջ, ներկայումս հայ հասարակությունը ինտենսիվորեն փնտրում է ներքին և արտաքին թշնամիներ: Ընդ որում, այդ ջախջախիչ պարտության պատճառների հուսադրող բացատրություն, առաջին հերթին, գտնում են արտաքին միջամտության մեջ:

Դավաճանության գաղափարը ևս ակտիվորեն քննարկվում է քաղաքական էլիտայի շրջանակներում: Արդյունքում շատ հայեր պատերազմում իրենց պարտության հիմնական պատճառներից մեկը համարում են Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարվող բարձր տեխնոլոգիական զենքերը: Հոգեբանորեն պարտության բուն փաստը հասարակության համար ավելի հեշտ է ընդունել միայն ստոր թշնամու ձեռք բերած իսրայելական «գերզենքերով», որը կարողացել է կոտրել խիզախ հայ զինվորների Արցախի հերոսական պաշտպանությունը: Չճանաչված Արցախի նախագահը կոպիտ հայտարարել է, որ Իսրայելն է մեղավոր տարածաշրջանում «հայկական նոր ցեղասպանության» համար: Հենց այդ ենթատեքստն է հանգեցրել Հայաստանում հակասեմիտական տրամադրությունների աճին: Իսկ տեղի հրեական համայնքը, ինչպես հաճախ է պատահում, Հայաստանում դիտվում է արտաքին քաղաքականության պրիզմայով: Միջազգային սոցիոլոգիական հետազոտությունները առանց այդ էլ, համեմատած հարևանների հետ, արձանագրել են հակասեմիտիզմի տարածման բարձր մակարդակ Հայաստանում։ Բացի դա, վերջին տարիների Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական համագործակցությունը առավել էր վատթարացրել իրավիճակը։ Իսկ ներկայումս էլ կապված վերջին պատերազմի արդյունքների հետ առաջացել է բացասական զգացմունքների ժայթքման նոր ֆոն։ Դեռ պատերազմի երկրորդ օրն էր առաջին անգամ պղծվել Հոլոքոստի զոհերի հուշարձանը։ Ավելի ուշ փորձ էր արվել կրակի մատնել այն, իսկ պղծման ամենավերջին գործողությունը առավելագույնս է ցույց տվել հրեաներին ներկայացվող մեղադրանքները․ հուշարձանին գրվել է, որ «ձեր ձեռքերը արյան մեջ են» և նշվել է այն սպառազինությունը, որը Իսրայելն է մատակարարել Ադրբեջանին։

Ներկայումս հայաստանի հրեական համայնքը նշում է, որ իր շուրջը զգում է լարվածություն, չնայած առայժմ ոչինչ տեղի չի ունեցել։ Բացի այդ ամենը, Հայաստանում ակտիվորեն փնտրում են ներքին թշնամիների։ Դա կարելի է հասկանալ վերջին տարիներին երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացների համատեքստում։ 2018 թվականին Հայաստանում զանգվածային բողոքի ցույցերը իշխանության են բերել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը վճռական էր իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ: Քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն ներգրավվել էր բարեփոխումների գործընթացին ոգեշնչված կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի հույսերից: Բայց պատերազմում պարտությունը փոխել է ամեն ինչ: Բնակչության ճնշող մեծամասնությունը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և քաղաքական ակտիվիստները հիասթափված են գործող կառավարությունից (չնայած երբեմն տարբեր պատճառներով): Փաշինյանի կողմից «նոյեմբերյան հայտարարությունը» ստորագրելը համարվել է կապիտուլյացիա: Դրանից հետո առաջին շաբաթներին կառավարությունը դատապարտված էր թվում, բայց ներկայումս Փաշինյանի մոտալուտ հեռանալու հավանականությունը փոքր-ինչ նվազել է, չնայած նա գիտակցում է, որ կառավարությունը կորցրել է լեգիտիմությունը բնակչության աչքում:

Չնայած զանգվածների հիասթափությանը, Փաշինյանի իշխանությունը պահելը պայմանավորված է երկու հիմնական գործոններով: Նախ, Հայաստանում իրավաբանորեն դժվար է հեռացնել ներկայիս պետության ղեկավարին: Արտահերթ ընտրությունները հնարավոր են եթե վարչապետը կամավոր հրաժարական տա, և խորհրդարանը երկու անգամ չկարողանա հաստատել նրա փոխարինողի թեկնածությունը։ Երկրորդ հերթին չկա այլ ընդդիմություն բացի «նախկիններից», իսկ հայերի մեծամասնությունը նրանց իշխանության վերադառնալը չի համարում քաղաքական ճգնաժամից դուրս գալու ընդունելի ելք: Այսպիսով, եթե ընդդիմության հիմնական խնդիրը հենց ընդդիմության բնույթն է, ապա իշխող կուսակցության հիմնական խնդիրը ուժեղ առաջնորդների բացակայությունն է, բացի անձամբ Նիկոլ Փաշինյանից: Իսկ նրա համար դա ոչ միայն քաղաքական գոյատևման, այլ ազատության և ապագա ճակատագրի համար պայքար է, ինչը նրան ստիպում է պահպանել իշխանությունը: Միևնույն ժամանակ, ինչպես փորձագետների, այնպես էլ մարդկանց շրջանում գերակշռում է այն կարծիքը, որ ապագա վարչապետի թեկնածությունը համակարգվելու է Մոսկվայում, և քվեարկությունը դառնալու է ձևականություն: Այն համոզմունքը, որ երկրի հաջորդ ղեկավարը պետք է գոհացնի Կրեմլին, բառացիորեն գերակշռում է հասարակության մեջ: Ներկայումս հայաստանյան ընդդիմության մեջ գերակշռում է այն կարծիքը, որ առասպելական «հավաքական Արևմուտքն» է գժտեցրել Հայաստանին Ռուսաստանի հետ, և տեղի քաղաքացիական հասարակությունը, որը աջակցել է Փաշինյանին, դարձել է «քավության նոխազ»: Շրջանառվում են թեզեր նենգ «Սորոսի» կործանարար գործունեության մասին: Այն կարծիքն է, որ հենց նրանց գործունեությունն է իբր Ռուսաստանին հեռացրեց Հայաստանից, ինչն էլ հանգեցրել է պատերազմական աղետի: Իսկ Ջորջ Սորոսի և իր «ազդեցության գործակալների» հասցեին ուղղված քննադատությունը հեշտությամբ է ստանում հակասեմիտական երանգ: Հայ հասարակությունը ճնշված է, ցնցված, հիասթափված, հակված է թշնամիներ որոնել ու պատրաստ է Ռուսաստանին լիակատար ենթարկվել: Այդ համատեքստը ծայրաստիճան բարենպաստ է «վհուկների որսի» համար, ինչը գրեթե անխուսափելի է հնարավոր իշխանափոխությունից հետո: Նման մթնոլորտում հայ հրեաները կարող են ուժեղ ճնշման ենթարկվել:


Սուրեն Սիմոնյան

Pressmedia.am

Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև
Ամենադիտված