Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար


Իսկանդեր. Ինչպես Փաշինյանը 90% ընդդիմացավ Պուտինին եւ 10%՝ Ալիեւին

Ի պատասխան իր դեմ ուղղված լայնածավալ արշավին, որ ընթանում է «դժգոհ ենք կապիտուլյացիայից, բայց շնորհակալ ենք այն պարտադրողին» կարգախոսի ներքո, Նիկոլ Փաշինյանը ստիպված էր դիմել եզովպոսյան լեզվին: Ակնհայտ է, որ նա չարաչար գերագնահատեց այլաբանություն ընկալելու իր ընդդիմախոսների ունակությունը

Սիրիայի համար արտադրված եւ Ալեքսանդր Մակեդոնացու արաբերեն անունը ստացած հրթիռային համակարգերը 2015-2016 թվականներին մատակարարվեցին Հայաստան: Նախատեսվում էր դրանց տեղակայումը Գյումրիի 102 ռուսական ռազմակայանում, սակայն որոշվեց հանձնել Հայաստանի լիակատար տնօրինությանը: Այդ մասին, մասնավորապես, հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Լիակատար տնօրինության շուրջ հենց սկզբից առաջացած կասկածները վերաբերում էին պոտենցիալ հզոր զենքը առանց Ռուսսստանի արտոնության ա.կ. Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ կիրառելուն: Այդ առումով մամուլում նշվում էին ա/ հրթիռների «ուղեղի» մեջ ներբեռնվող քարտեզագրական անհրաժեշտ ինֆորմացիայի աշխարհագրական սահմանափակման եւ բ/ մարտագլխիկների պայթյունը կանխող կոդավորման հնարավորությունները, օպցիաները: Այլ կերպ ասած, որոշ ուղղություններով հրթիռները չպիտի թռչեին կամ թռչելիս չպիտի պայթեին:

Նախագահ Սերժ Սարգսյանը 2021 փետրվարի վերջին նախատեց վարչապետ Փաշինյանին 2020 պատերազմի առաջին իսկ օրերին Իսկանդեր-Է 280 կմ հեռահարությամբ համալիրները չկիրառելու համար: Նախատինքին վարչապետ Փաշինյանը պատասխանեց, որ Սարգսյանը գիտե, թե ինչու չի կրակել հայկական Իսկանդերները, կամ եթե կրակել է, ապա 10%-ով է պայթել: «Երեւի 80-ականների զենք էր», հեգնել է Փաշինյանը:

Թե 10%, թե 80-ականները մատի փաթաթան են դարձել Երեւանի ռուսահայ եւ ՌԴ զլմ-ների համար: Ռուսական պաշտոնատար անձանցից ոմանք մեծ աղմուկ են բարձրացրել եւ մեղադրում են Փաշինյանին խնդրին չտիրապետելու մեջ, իբր նա չգիտե, որ Իսկանդերը 80-ականների զենք չէ, իսկ մարտագլխիկը չի կարող 10%-ով պայթել:

Իրողությունը, սակայն, բոլորովին այլ է: 80-ականների հիշատակումը վերաբերում էր Սերժ Սարգսյանի 2016-ին Գերմանիայում արված հայտարարությանը եւ ընդգծում էր թիրախից շեղված կամ չպայթած Իսկանդերների միանգամայն նոր լինելը: Այլ կերպ ասած, Փաշինյանը ամբաստանում է Մոսկվային Բաքվի ռեժիմի դեմ Իսկանդերների կիրառությունը սահմանափակող ա/ վերոհիշյալ օպցիայով:

10%-ի հիշատակումը զգալիորեն ավելի բարդ լեզվով է արված: Բանն այն է, որ Սիրիայի համար արտադրված Իսկանդեր-Է հրթիռները մայր ռուսական Իսկանդեր-Մ-ից տարբերվում են: Դրանց հեռահարությունը նվազ է գրեթե կիսով չափ, իսկ մարտական մասի կշիռը փոքր է 10%-ով: Փաշինյանի ակնարկը հետեւյալն է. չեն պայթել, կամ եթե կամենաք, մարտագլխիկի 10%, այսինքն, բացակայող մասն է պայթել, այն, որ «մնացել է» Ռուսաստանում: Այսպիսով, երկրորդ ամբաստանությունը վերաբերում է պայթյունը աշխարհագրական որոշակի շրջաններում, կամ ընդհանրապես արգելակող եւ արտադրող Ռուսաստանի ձեռքում գտնվող բ/ հնարավորությանը:

Կա նաեւ գ/ օպցիան: Դա Իսկանդեր-Է հրթիռների թռիչքը խափանելու միջոցներ ստեղծող ՆԱՏՕ երկրների եւ Իսրայելի ջանքերն են, որոնց մասին բնականաբար տեղյակ է Մոսկվան, քանի որ Սիրիայում Իսկանդերները այդ բարդություններին բախվել են: Ամենայն հավանականությամբ, նման միջոցների մասին Ռուսաստանը ՀՀ ղեկավարությանը տեղյակ չի պահել:

Ինչպես տեսնում ենք, ծանր ամբաստանությունները որեւէ կապ չունեն ՀՀ վարչապետի՝ խնդրին չտիրապետելու հետ: Կապ չունեն նաեւ «ռազմավարական գործընկերոջ» ռազմական-արդյունաբերական համալիրի նուրբ զգացմունքները վիրավորելու ցանկության հետ: Ընդհակառակը՝ Սերժ Սարգսյանի հռետորական հարցադրումը ստացել է առավելագույնս անուղղակի պատասխան:

Հայաստանին զինատեսակների անհարկի մատակարարումը, վաճառվածի տեխնոլոգիական հետամնացությունը եւ թույլ մարտական հնարավորությունները, ինչպես նաեւ համատեղ ՀՕՊ եւ ՌԷՊ միջոցների ընդհատ կիրառումը եւ բազմաթիվ այլ հանգամանքներ առաջացրել են եթե ոչ վճռորոշ, ապա էական բարդություններ 2020 Արցախյան պատերազմի ընթացքին: Բնականաբար, ռուսական սպառազինության, ռուսական ռազմագիտության, Ռուսաստանի հետ դաշնակցային հարբերությունների վստահելիության հանդեպ առաջացել է միանգամայն բնական անվստահություն:

Հարաբերությունների հետագա շարունակությունը նույն ոգով հնարավոր չէ: Հայաստանին պետք չէ նոր պարտություն հանուն ռուսական զենքի վաճառականների նյութապաշտ նկրտումների: Մանավանդ, այնպիսի հանգամանքներում, ինչպիսիք են Արցախի զգալի մասի օկուպացիան հոգուտ ռուսական ռազմական ներկայության, Իրանի հետ սահմանից զրկող Սյունիքի էքստերիտորիալ միջանցքը, Արցախում պաշտոնական օտար լեզուն, 1919թ. Լենին-Քեմալ համաձայնությամբ կորսված Արեւմտյան Հայաստանը, 1921թ. Մոսկովյան պայմանագրով «օրինականացված» Կարս-Արդահանի, Արարատ-Բայազեթի եւ Նախիջեվանի օկուպացիան: Նման պարագաներում ռազմավարական գործընկերության մասին խոսելը այլեւս լուրջ չէ եւ չափազանց վտանգավոր է:

Ավելին՝ այստեղ

Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Արդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերՍյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Բելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր
Ամենադիտված