Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Հորոսկոպի 4 նշան, որոնք այս տարի կվերամիավորվել նախկին սիրո հետ ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» տանը հաղթեց «Բրենտֆորդին»՝ բարձրանալով երրորդ տեղ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աշխարհի ամենաերկար տիրամիսուի ռեկորդը գերազանցվել է Լոնդոնում Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին Դպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել


Իրո՞ք խնդիրները լոգիստիկ էին, թե՞ կան ավելի լուրջ պատճառներ. զենքի արտադրության փոխարեն՝ ներմուծո՞ւմ․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բարդ աշխարհաքաղական դիրքը և Հայաստանի առջև ծառացած արտաքին բազում սպառնալիքները պահանջում են, որ երկրի անվտանգության համակարգը համապատասխանի ժամանակակից պահանջներին։ Սակայն նկատենք, որ անվտանգության համակարգի անընդհատ կատարելագործումը մեծ ջանքեր և նպատակաուղղված աշխատանքներ է պահանջում։ Իսկ այդ աշխատանքները պետք է կենտրոնանան առանձին ուղղությունների զարգացման վրա, որոնցից մեկն էլ ռազմարդյունաբերությունն է։ Հայաստանում գրեթե միշտ հանրային քննարկման առանցքային թեմաների շրջանակում են եղել ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները։

Անգամ պարբերաբար խոսվում է այն մասին, թե Հայաստանը մեծ ներուժ ունի ոչ միայն զենք-զինամթերքի տարբեր տեսակների արտադրության, այլև դրանք արտահանելու ուղղությամբ։ 2018 թվականի դեկտեմբերին «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագրում հատուկ կետով նշվում էր, որ անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը: Իսկ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի՝ որպես զենք արտադրող երկրի կայացումն առանձին քարոզչական «հաղթաթուղթ» էր դարձել։ Պաշտպանական ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծման խնդիրը լուծելու նպատակադրումով էր պայմանավորված, որ 2019 թվականի գարնանը ստեղծվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Եվ ուշագրավ է, որ 2018 թվականի օգոստոսին Մոսկվայում «Royalsys Engineering ltd» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրվեց պայմանագիր՝ Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ 2020 թվականի հուլիսին արդեն Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս, որտեղ կառավարության ղեկավարին տեղեկացրին, թե արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Մյուս կողմից՝ կառավարությունը դեռ 2019 թվականի փետրվարին մաքսային արտոնություն էր տրամադրել «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար, որոնք օգտագործվելու էին զենքի և զինամթերքի արտադրության մեջ։

Եվ մինչ իշխանությունները ցույց էին տալիս, թե ակտիվ քայլեր են ձեռնարկում Հայաստանը զենքի արտադրության երկիր դարձնելու ուղղությամբ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարում էր, որ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարում գործիքներ են մշակվում հայաստանյան արտադրանքը համաշխարհային շուկա հանելու համար: Նախարար Արշակյանը նաև ժամանակ առ ժամանակ հանրությանն էր ներկայացնում, թե իրենց ջանքերի արդյունքում ինչ հաջողությունների է հասել հայկական ռազմարդյունաբերությունը՝ հատկապես շեշտը դնելով տեղական արտադրության անօդաչու սարքերի գործարկման կարևորության վրա։

Իսկ Նիկոլ Փաշինյանն անցած տարի իր ուղիղ եթերներից մեկում, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե որ փուլում է գտնվում ռազմարդյունաբերության համալիրի կառուցումը, նշում էր, որ սեփական աչքերով անհավատալի մի բան է տեսել: «Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակում է։ Այդ նմուշը ոչ միայն գերժամանակակից է, այլև զրոյից հավաքվել է Հայաստանում»,- հայտարարում էր Փաշինյանը։ Եվ այսքան հավաստիացումներից հետո թվում էր, թե Հայաստանը ի վիճակի է լինելու սեփական հանրության, ինչու չէ, նաև զենքի նկատմամբ հետաքրքրություն ունեցող տարբեր կազմակերպությունների ու երկրների համար հասանելի դարձնել հայկական արտադրության առավելությունները։

Բայց արի ու տես, որ այս օրերին պարզ դարձավ, որ ինչ-որ անհասկանալի ու կասկածելի՝ իբր լոգիստիկ խնդիրների պատճառով Աբու Դաբիում ընթացող աշխարհի ամենամեծ ռազմատեխնիկական ցուցահանդեսներից մեկում՝ «IDEX-2021»ում Հայաստանի տաղավարը դատարկ է, և ցուցանմուշները բացակայում են։ Իսկ հայկական տաղավարի լուսանկարներից երևում էր, որ ռազմատեխնիկայի ցուցանմուշների փոխարեն հայկական կողմը բավարարվել է ընդամենը բուկլետներ ներկայացնելով։ Այնինչ Ադրբեջանն, առաջին անգամ ներկայանալով աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսին, ցուցադրել է պատկառելի տաղավար սեփական արտադրության բազմաթիվ զինատեսակներով։ Խնդիրն այստեղ վերաբերում է նաև Հայաստանի հեղինակությանը։ Ցուցահանդեսում պատշաճ ներկայություն ապահովելը ցույց կտար, որ առավել ևս պատերազմում կրած պարտությունից հետո ռազմարդյունաբերության զարգացումը մեր երկրի համար առանձնակի տեղ է գրավում։

Վերջապես պետք է հաշվի առնել, որ այդպիսի հեղինակավոր ցուցահանդեսները դառնում են այն կարևոր հարթակ, որի ժամանակ մեծ չափերի սպառազինությունների գնումների վերաբերյալ գործարքներ են կնքվում։ Բայց, ի վերջո, ունեցանք այնպիսի պատկեր, որ մեծ գումարով տաղավար վարձակալելով՝ Հայաստանը չկարողացավ ցուցահանդեսում պատշաճ ներկայություն ապահովել, քանի որ ռազմարդյունաբերությանը վերաբերող՝ իշխանությունների հավաստիացումները սին դուրս եկան։ Եվ անհասկանալի է մնում, թե որն էր այս դեպքում «գալչկա» դնելու համար մասնակցելու իմաստը: Բայց հարցը նույնիսկ մասնակցելչմասնակցելը չէ, այլ այն, որ մեծ-մեծ խոստումները կյանքի չեն կոչվել, ներդրումների առումով ընդամենը շղարշ է, և ունենք նման պատկեր, ինչի արդյունքում առաջ են գալիս հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն:

Մասնավորաբար, կան տեղեկություններ, որ նույն «Արսենալը» ոչ միայն նախատեսված ներդրումները չի կատարել (միայն չնչին մասը), այլև պետությունն է խոշոր գումար տրամադրել: Ավելին, մոտ 3 մլրդ դրամ էլ նախատեսված է այս տարի տրամադրել: Մյուս կողմից՝ արդյո՞ք նման կազմակերպություններն ավելի շատ շահագրգռված չեն զենք ներմուծելով (ինչի համար ևս լիցենզիա են ստացել), քան ներկրելով: Ի դեպ, այս առումով էլ կան շրջանառվող տեղեկություններ: Սրանք, ինչպես իշխանավորներն են սիրում ասել, օդում կախված տեղեկություններ են, որոնց հետ կապված՝ հանրությունը պետք է հստակ պատասխաններ ստանա:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Պետք է տեր կանգնենք մեր ազգային իրավունքներին ոչ միայն խոսքով, այլև գործով․ Արսեն ԳրիգորյանԵրբ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը հանուն իր անձի, Արթուր Ավանեսյանը զոհաբերում է իր կյանքը` հանուն Հայաստանի քաղաքացիների. Ուժեղ ՀայաստանՍա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Փոխեք փողերի գույնը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալում մնացած պատմություն չէ, և ինչ է մեզ պետք անել, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի. ՉալաբյանԱնհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Հորոսկոպի 4 նշան, որոնք այս տարի կվերամիավորվել նախկին սիրո հետ Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» տանը հաղթեց «Բրենտֆորդին»՝ բարձրանալով երրորդ տեղ Ապրիլի 28,29, 30-ին լույս չի լինելուՎարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանԱպրիլի 28-ին և 29-ին գազ չի լինելու․ հասցեներՎլադիմիր Զելենսկին մայիսի 4–ին կժամանի Հայաստան. ԶԼՄԻ՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար ՄելոյանԱշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ ՔոչարյանՏուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանԻմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ Հայաստան2025–ին բանակում մահացել է 35 զինծառայող. 2024–ի համեմատ նվազել է 9 տոկոսով. ՀՔԱՎԳագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանՈ՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմացTesla-ն Դիլիջանի ոլորանում հարվածել է հողաթմբին և հայտնվել ձորում՝ բախվելով ծառինՀՖՖ-ն որոշել է տուգանել «Արարատ-Արﬔնիա ՖԱ»-ին և «Նոա ՖԱ»-ին«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը մուտքի արգելքներ է սահմանել ԵՄ-ի դեմԿարճատև տեսակցության ընթացքում կանխվել է քաղաքացու կողմից թմրամիջոցի փոխանցման փորձը6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱշխարհի ամենաերկար տիրամիսուի ռեկորդը գերազանցվել է Լոնդոնում Հայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված