Ռուս տեսուչները դիտորդական թռիչք կիրականացնեն Թուրքիայի տարածքում
HeaderԲաց երկնքի մասին պայմանագրի շրջանակներում ռուս տեսուչները դեկտեմբերի 14-18-ը Ան-30Բ օդանավով դիտորդական թռիչք կիրականացնեն Թուրքիայի տարածքում: Այս մասին հայտնել է ՌԴ միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դիտորդական թռիչքը կիրականացվի դեկտեմբերի 14-18-ը Էրզրումի օդանավակայանից առավելագույնը 1.5 հազար կմ հեռահարությամբ: Թռիչքը իրականացվում է պայմանագրի անդամ պետությունների ռազմական գործունեության ավելի մեծ թափանցիկությունն ապահովելու նպատակով և վստահության միջոցների ամրապնդման միջոցով անվտանգության կայունացման համար»,- ասել է նա:
Ռիժկովի նշել է նաև, որ օդանավը դիտորդական թռիչք է իրականացնելու ընդունող կողմի հետ համաձայնեցված երթուղով, իսկ օդանավում եղած թուրք մասնագետները վերահսկելու են տեխնիկայի օգտագործման ու պայմանագրի դրույթների պահպանման կարգը: