Գյումրիում 8-ամյա երեխան ցած է նետվել պատուհանից
ՀասարակությունՓետրվարի 19-ի երեկոյան Գյումրու Մուշ թաղամասում արտառոց դեպք է տեղի ունեցել:
Շենքերից մեկի 4-րդ հարկից 8-ամյա տղան բացել է տան պատուհանն ու ցատկել ներքև: Այսօր «Հայկական ժամանակի» հետ զրույցում երեխայի մայրը՝ Մ. Գ.-ն մանրամասնել է դեպքն ու նշել, այսուհետ որդին ծննդյան երկու օր ունի: Ընկնել 4-րդ հարկի պատուհանից և ընդամենը մեկ-երկու փոքրիկ կոտրվածք ստանալն այլ անվանում չունի, բացի Աստծո նախախնամությունն ու հրաշքը:
Մայրն ասում է ընկել է, որդին ուղղում՝ ցատկել է: Ընկնելը կամ ցատկելը մեկ պատճառ է ունեցել՝ կրկնօրինակել վլոգեր Վլադի՝ համացանցում տարածված մի տեսահոլովակի գործողությունները:
Դեպքն, ըստ Մ.-ի, ուշ ժամի է տեղի ունեցել: Ճաշել են, որից հետո փոքր որդուն՝ 6-ամյա Նարեկին քնացրել է, 8 տարեկան որդուն էլ խնդրել, որ կարճ ժամանակով հետևի եղբորը, մինչև ինքն իջնի ներքև, շենքի մոտ գտնվող խանութ ու վերադառնա:
«Ես էնքանով էի ապահով, որ Ռոբերտը հանգիստ երեխա էր, իսկ տան բոլոր պատուհանների փականները ես հանել, պահել էի: Երբ որ մի քանի ամիս առաջ մի երեխա ընկավ շենքերից մեկի 4-րդ հարկից ու մահացավ, ես վախեցա, մեր պատուհանների փականները հանեցի:
Ավելին՝ այստեղ