Նիկոլ Փաշինյանն ուղիղ հանձնարարական է տվել առանց փորձաքննության «կասկա» և «բռոնեժիլետ» ուղարկել զինվորներին. «Դեժավյու»
Ուշադրության կենտրոնում«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է. «Մենք արդեն անդրադարձել էինք որ պատերազմի օրերին Համահայկական Հիմնադրամին հանգանակված գումարները, անօրինական որոշումով փոխանցվել են Կառավարության հաշիվներին, իբր պատերազմի կարիքների համար գնումներ կատարելու։ Այդ օրերին բանակին մատակարարվում է` կասկածելի աղբյուրներից և կասկածելի որակի սաղավարտներ և զրահաբաճկոններ, որոնք պարզվում է որևէ փորձաքննություն չեն անցել և դրանց պիտանելիությունն անգամ չի ստուգվել։
Վարչապետ Փաշինյանի մոտ տեղի է ունենում փակ խորհրդակցության, որի ընթացքում, ՊՆ ներկայացուցիչը վարչապետին հայտնում է, որ մատակարարվող սաղավարտները և զրահաբաճկոններն առանց փորձարկման չեն կարող ընդունվել և զորքին ուղարկվել։ Սակայն, վարչապետն տեղում ուղիղ հանձնարարական է տալիս առանց փորձաքննության, շտապ ընդունել և ուղարկել, իբր դրա կարիքը չկա:
Ավելին՝ այստեղ