Չափազանց արդյունավետ միջոց մազերի աճը խթանելու համար
LifeԳեղեցիկ վարսերը գեղեցիկ արտաքինի ամենակարևոր մասն են կազմում։ Ներկայացնում ենք մազերի համար մի դիմակ, որը խթանում է մազերի աճը՝ այն դարձնելով մաքուր, խոնավացած և փայլուն։ Այս դիմակը նաև հեռացնում է մազերի ավելորդ յուղը։
Դիմակի մեջ օգտագործվում է ձու։ Նշենք, որ ամենաբարձրորակ սպիտակուցներն առկա են ձվի մեջ։ Այս դիմակը հարուստ է կալցիումով, սպիտակուցներով։ Մեղրը ևս հարուստ է բազմաթիվ վիտամիններով և խթանում է մազերի աճը։ Մյուս կողմից բանանը հիասքանչ միջոց է մազերի ճյուղավորման դեմ։ Ահա, թե ինչու այս բաղադրիչներով դիմակը չափազանց օգտակար է չոր և վնասված մազերի համար։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 1 բանան
• 1 ձվի դեղնուց
• 1 ճաշի գդալ մեղր
• ½ բաժակ մուգ գարեջուր։
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչները և դիմակը պատրաստ է։ Այն քսեք մազերին և պահեք 1-2 ժամ։ Այնուհետ լվացեք մազերը սովորականի պես։ Դիմակը խորհուրդ է տրվում կատարել շաբաթը մեկ անգամ։