Նռնակով հարձակում Երևանում. ոստիկանության վերնախավը դեպքի վայրում է
Ուշադրության կենտրոնումԱյսօր, փետրվարի 22-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ին սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, Երևանի ոստիկանության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանապետի օպեր գծով տեղկալ Արթուր Զաքարյանը։
Ավելին՝ այստեղ