Ինչու է Դուբայում հայկական տաղավարը դատարկ եղել, որտեղ են զենքերը․ Mediaport
Ուշադրության կենտրոնումՀայաստանն Աբու-Դաբիում փետրվարի 21-25-ը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին․
Սա աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսն է ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ ներկայանում են մոլորակի մասշտաբով առաջատար կոռպոռացիաներն ու երկրները։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։
«Մինչդեռ Հայաստանի իշխանությունները հերթական միջազգային հարթակն օգտագործում են մեր պետությունը խայտառակելու և միջազգային վարկը գետնին հավասարեցնելու համար։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպել է Հայաստանի մասնակցությունն էքսպոյին, չի կարողացել հաշվարկել և կազմակերպել ցուցահանդեսային նմուշների նյութատեխնիկական ապահովումը։ Հայկական զենքերը դեռևս Մոսկվայում են, չնայած դրանք պետք է լինեին Աբու-Դաբիում, և Հայաստանն էքսպոյի բացմանը ներկայացել է բուկլետներով և ջրի շշերով։
Ավելին՝ այստեղ