Հայտնի է, թե Արցախում ում թանկարժեք ավտոմեքենաներն են աճուրդի հանվել
Ուշադրության կենտրոնումՕրեր առաջ ԱՀ կառավարության որոշմամբ բաց աճուրդի է դրվել բարձր դասի ծառայողական 9 մեքենա, որից 5-ը՝ TOYOTA LC 150, իսկ 4-ը՝ TOYOTA LAND CRUISER 200 մակնիշի: Այդ մեքենաները պատկանում էին ԱՀ նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերին, գլխավոր դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը և մի քանի այլ գերատեսչությունների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ բեգլարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անկախ գնահատողի կողմից արձանագրված շուկայական արժեքները կիրառվելու են որպես աճուրդի մեկնարկային գին, որոնց հանրագումարը կազմել է մոտ 150 միլիոն դրամ:
Ավելին՝ այստեղ