Բոլորին զենք բաժանեք. Սահմանափակումը հանվում է. «Հրապարակ»
Ուշադրության կենտրոնում«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանամերձ համայնքների բնակիչներին առաջիկայում զենք կրելու հնարավորություն կտրվի։ Փոփոխություններ են նախատեսվում «Զենքի մասին» օրենքի 13-րդ հոդվածում, որ բնակիչները կարողանան որսորդական ակոսավոր զենք կրել, որը քիչ է տարբերվում մարտական զենքից:
Բանն այն է, որ գործող օրենքով՝ քաղաքացին 5 տարի նախ պետք է ողորկափող զենք՝ որսորդական հրացան կրի, որպեսզի թույլատրեն ակոսավոր զենք կրել։ Հիմա կհանվի այդ արգելքը, որից հետո ՊՆ-ն զենք կհատկացնի բնակիչներին։
Փոփոխության համահեղինակները «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու ԲՀԿ-ից դուրս եկած Սերգեյ Բագրատյանն են։ Փոփոխության նպատակն է՝ բարձրացնել սահմանամերձ բնակիչների անվտանգության զգացողությունը, որ չլքեն իրենց տները, կանխեն դիվերսիոն ներթափանցումները։
Ավելին՝ այստեղ