AusOpen․ Ջոկովիչը հաղթեց Մեդվեդեւին եւ պաշտպանեց տիտղոսը
ՍպորտԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթանակով ավարտեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը։
Եզրափակիչում սերբ թենիսիստը մրցեց ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ։ 1 ժամ 54 րոպե տեւած պայքարում Ջոկովիչը հաղթեց 7։5, 6։2, 6։2 հաշվով։ Կիսաեզրափակիչում Ջոկովիչը 6:3, 6:4, 6:2 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Ասլան Կարացեւին։
Ջոկովիչը 9-րդ անգամ նվաճեց Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Երեք տարի անընդմեջ նա հավասարը չունի այս մրցաշարում։
Ջոկովիչը 18-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։