Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Ռեստորանների միության անդամների հետ
Քաղաքականությունէկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները և առաջարկությունները, ներկայացրել առաջին հանդիպումից հետո նախարարության կողմից իրականացված աշխատանքը։
Ըստ պայմանավորվածության՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։ Երկուստեք շեշտադրվել է ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը, տեղեկացնում են նախարարությունից։