Շվեյցարիայում գործ են հարուցել երկու կալանավորված սիրիացիների դեմ
ՄիջազգայինՇվեյցարիայի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել Սիրիայի երկու քաղաքացիների դեմ, որոնց կալանավորել էին նախօրեին Ժնեւի մոտակայքում, հայտնում է The Associated Press գործակալությունը
Սիրիացիներին, որոնց անունները չեն հայտնում, մեղադրում են «պայթուցիկ նյութեր ու թունավոր գազեր արտադրելու, թաքցնելու ու փոխադրելու», նաեւ «Ալ Կաիիդայի» ու ԻՊ-ի նման ահաբեկչական կազմակերպությունների արգելքի մասին օրենքը խախտելու մեջ:
Հաղորդագրությունը ուրիշ մանրամասներ չի հայտնում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Նախօրեին արեւմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Ժնեւից ոչ հեռու երկու սիրիացիների են ձերբակալել, որոնց ավտոմեքենաներում հայտնաբերել էին պայթուցիկ սարքի հետքեր: