Թուրքիան պետք է ներողություն խնդրի Ռուսաստանից. Մատվիենկո
ՄիջազգայինԹուրքիան պետք է ներողություն խնդրի Ռուսաստանից «Սու-24» ռազմական օդանավը խոցելու համար, որպեսզի վերականգնի երկու երկրների միջեւ վստահությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատկիենկոն:
Ավելի վաղ Աշգաբադում միջազգային համաժողովի ժամանակ Բելառուսի եւ Ղրղզստանի ղեկավարները հույս են հայտնել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կնորմալանան: «Թուրքիան ագրեսիայի գործողություն է իրականացրել Ռուսաստանի նկատմամբ»,-ասել է Մատվիենկոն:
Սենատորի խոսքով, Ռուսաստանը տեղի ունեցածին թուրքական կողմից համարժեք պատասխանւ էր սպասում: Նա նշել է, որ «ով հարձակվել է, նա էլ պետք է դրա համար պատասխանատվություն կրի»: «Կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ բոլոր դեպքերում թուրքական ղեկավարությունը խելքի կգա եւ համապատասխան գնահատական կտա տեղի ունեցածին ու Ռուսաստանից ներողություն կխնդրի: Մենք չենք կարող ներել դա առանց համապատասխան համարժեք արձագանքի Թուրքիայի կողմից: Ցանկացած դեպքում սա լուրջ սպի կմնա մեր հարաբերություններում: Բայց, իհարկե, պետք է տարբերակներ որոնել»,-ասել է նա: