Էրդողանը հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 12-ի երեկոյան հանդիպել է Իրանի փոխնախագահ Իսհաք Ջիհանգիրի հետ։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքմենստանում կազմակերպված կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցած Էրդողան-Ջիհանգիրի հանդիպումը տեւել է 20 րոպե։
Լրագրողները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ սա վերջին շրջանում թուրք-իրանական լարվածությունից հետո առաջին բարձրաստիճան հանդիպումն է։