Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ

Ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելը գործիք է գոյատևման ճանապարհին

Արցախում օրենսդրական նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով ուզում են ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ: Այս թեմայով pressmedia.am  կայքը զրուցել է քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։ 

— Պարոն Քեռյան, Ձեր կարծիքով ուզում են ռուսական կողմին հաճոյանա՞լ, թե՞ ռուսական կողմից կա ճնշում:

— Բացառված է, որ ռուսական կողմից ճնշում լինի, եթե ճնշում էլ լինի՝ դա ճնշում համարել չի կարելի, այլ պարզապես  ռուսական կողմի ցանկություն կամ ռուսական կողմի համար նպաստավոր իրադարձություն։ Բայց, եթե մենք այս հարցը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, ապա պետք է գնահատենք ներկա իրադրությունը։ Փաստացի, հիմա Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այնպիսի ռազմաքաղաքական կացության մեջ, որ ստորագրելով կապիտուլյացիայի մասին հայտարարություն, ըստ էության, նա չի կարող լինել Արցախի անվտանգության երաշխավոր։ Արցախի տարածքի մոտ հիսուն տոկոսը, որը մնացել է հայկական  անդմինստրացիայի տակ, գոյություն ունի այնքանով, որքանով որ նրա անվտանգությունը ապահովում է Ռուսաստանը։ Բնականաբար, Արցախի հասարակությունը, իշխանությունը, քաղաքական ուժերը, մտավորականությունը հասկանում է, որ պետք է մինչև հինգ տարվա ժամկետ լրանալը այնպիսի ամուր ինտեգրացիա իրականացվի Ռուսաստանի Դաշնության հետ, որ հետագայում կամ անհնար չլինի ռուսական կողմի դուրս գալը Արցախից, կամ, եթե զինված ուժերը դուրս գան, ապա այնպիսի իրավիճակ կամ մեխանիզմներ լինի, որ Ադրբեջանը այլևս ի վիճակի չլինի նոր ագրեսիա իրականացնել։ Այդ ամենը պետք է արվի հինգ տարվա ընթացքում, որովհետև ռուսական ուժերի ներկայությունը Արցախի այդ հատվածում սահմանված է հինգ տարի ժամկետով։ Այդպիսի ինտեգրացիան լուրջ միջոց է այսօր աշխարհում, օրինակ, Միացյալ Նահանգների և Բրիտանական ազդեցության գրավականներից մեկն էր անգլերեն լեզվի վերածումը համաշխարհային լեզվի։ Այնպես որ, սա այդ նշանակությունն ունի։ Մյուս կողմից, տրադիցիոն կերպով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ գտնվելով նախկին խորհրդային Ադրբեջանի կազմում, իր ինքնուրույնությունը ինչ-որ մի տեղ պահպանում էր ռուսերենը ընդհանուր օգտագործման լեզու դարձնելով։ Ղարաբաղում ադրբեջաներենը Խորհրդային Միության ժամանակ չի կիրառվել որպես պետական, պաշտոնական լեզու։ Ներքին օգտագործման համար կիրառվել է հայերենը, պաշտոնական կիրառման լեզու եղել է ռուսերենը։ Այդ ժամանակ Ադրբեջանը պարզապես չէր կարող արգելանք դնել, որովհետև Ղարաբաղը և Ադրբեջանը  գտնվում էին այլ պետության մեջ, որտեղ տիտղոսակիր գերիշխող ազգը Ռուսաստանն էր և այդ պետության մեջ ռուսերենն էր պետական լեզու։ Ղարաբաղի կարգավիճակը Հայաստանից տարբերվում էր։ Հայաստանը լայնորեն կարող էր զարգացնել հայերենը, որովհետև հայերենը Խորհրդային Հայաստանի  սահմանադրությամբ ճանաչված էր ռուսերենին հավասար պետական լեզու, իսկ Արցախը՝ գտնվելով Ադրբեջանի  մեջ, ադրբեջանական ազդեցության դեմ  պայքարում էր կամ  դիմագրավում էր նաև լեզվական  գործիքով, որն էր ռուսերենը։ Բնականաբար, այս հանգամանքը Արցախի հայությանը դարձրել էր  երկլեզու։ Այսինքն, նրանք  այսօր երկլեզու հանրություն են՝ ռուսերեն և հայերեն։ Եվ, եթե կա իրավիճակ, որը որ թելադրում է ապահովության համար կիրառել այդ լեզուն, եթե կա ինտեգրացման խորացման  անհրաժեշտություն և այդ նպատակով կարելի է լեզվական գործոններ օգտագործել և, վերջիվերջո, ռուսական քաղաքականության  էլիտային սա մեսիջ է, որ  Արցախը Գյուլստանի պայմանագրից, 1813 թվականից սկսած  իրեն համարում է ոչ թե Ադրբեջանի մաս, այլ իրեն համարում է ռուսական պետականության մաս։ Սա շատ  կարևոր է և ժամանակին մենք այս գաղափարը սվիններով ընդունեցինք, բայց այն ժամանակ չէինք հասկանում, որ կարող է գալ ինչ-որ մի պահ, որ Հայաստանը  չկարողանա պահել Արցախին։ Հիմա եկել է այդ պահը, մենք այսօր անգամ Հայաստանի սահմանների անվտանգությունը պահել չենք կարող,ապահովել, ուր մնաց Արցախինը ապահովենք։ Իսկ Արցախի անվտանգությունը ոչ միայն սահմանային, այլ նաև գոյության անվտանգությունը կախված է Ռուսաստանից։ Ուրեմն, սա մեսիջ է նաև ռուսական  քաղաքականության էլիտային, որ Արցախը 1813 թվականից մտել է ոչ թե Հայաստանի կազմի մեջ, ոչ թե Ադրբեջանի կազմի մեջ, այլ մտել է Ռուսաստանի կազմի մեջ, և, որ ռուսական պետության իրավահաջորդն է եղել Խորհրդային Միությունը, հիմա է  Ռուսաստանի Դաշնությունը և ինքը չի շեղվում սրանից։ Սա, իհարկե, չի նշանակում հայկական  ինքնության դավաճանություն։ Սա ես համարում եմ գործիք գոյատևման ճանապարհին։ 

— Իսկ ռուսերենը պետական լեզու դարձնելը  չի՞ վտանգում  Արցախի անկախությանը:

— Արցախի անկախությունը վտանգում է ոչ թե ռուսերենի օգտագործումը, այլ վտանգում է Ադրբեջանի կողմից Հայկական ադմինիստրացիայի վերացումը մետավորապես այն սցենարով, ինչ սցենարով, ինչ սցենարով վերացրեցին հայկական ադմինիստրացիան Արցախի յոթ շրջաններում, Հադրութում և Շուշիում։ Այ սա է անվտանգության կամ պետականության կորուստը։ Իսկ լեզվի օգտագործումը ամբողջ աշխարհում այսօր դիտվում է առաջադիմական և ինտեգրացիոն քայլ։ Եթե  Գերմանիայի նման հզոր պետության մեջ  գերմաներենի հետ հավասար կիրառվում է նաև անգլերենը, բնականաբար, դա չի նշանակում, թե գերմանացիները իրենց ստորադասում են կամ իրենց անկախությունն են կորցրել։ Կարծում եմ՝ դա պրիմիտիվ դասի մտածելակերպն է, և մենք պետք է ձեռբազատվենք նման  մտածելակերպից։ Ինչու են Հայաստանում պարտադրում, որ անգլերեն իմանանք և դա չի համարվում Հայաստանի անկախության կորուստ, իսկ Արցախում ռուսերենի ուսուցումը  համարվում է անկախության կորուստ։



Սուրեն Սիմոնյան

Pressmedia.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներինՍթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԷջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը
Ամենադիտված