Բելառուսի գլխավոր օրենքով գողը դանակով մարտի է բռնվել հատուկջոկատայինների հետ
ՀասարակությունՄինսկում Բելառուսի գլխավոր օրենքով գող Ալեքսանդր Կուշներովը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Սաշա Կուշներ կամ Պալտո անունով, հատուկջոկատայինների հետ դանակով մարտի է բռնվել իր ձերբակալության ժամանակ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղարին:
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ Կուշներն ուղեկցել է ռուսական քրեական աշխարհի երկու ներկայացուցիչների՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը Բելառուսում գտնվելու ընթացքում: Ավելի ուշ ռուսաստանցիներից մեկը Կուշների հետ պետք է մեկներ Թուրքիա թագադրման համար:
Չնայած ցուցաբերած դիմադրությանը՝ երեք հեղինակություններն էլ ձերբակալվել են ու տեղափոխվել մեկուսարան:
Ավելին՝ այստեղ