Իրաքի Բաբիլ նահանգի բնակիչները պահանջում են բոյկոտել թուրքական ապրանքները
ՄիջազգայինԻրաքի կենտրոնական Բաբիլ նահանգի բնակիչներն այսօր՝ դեկտեմբերի 12-ին դուրս են եկել ցույցի եւ պահանջում են բոյկոտել թուրքական ապրանքները, դրանով իրենց բողոքը հայտնելով թուրքական զորքերի Իրաք ներխուժման դեմ:
Ակցիայի մասնակիցները հավաքվել են Բաբիլ նահանգի կենտրոն Հիլլա քաղաքի կենտրոնում եւ պահանջել արգելել թուրքական ապրանքների վաճառքը, ինչպես նաեւ բոյկոտել «Թուրքական ավիաուղիներով» թռիչքները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Բացի այդ, «Սիյադա» (ինքնիշխանություն) կարգախոսով ցույց է տեղի ունեցել նաեւ Բաղդադում: