Պորոշենկոն վստահ է, որ ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կերկարաձգի
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր պորոշենկոն Եվրամիությունը «ուկրաինամետ կոալիցիա» է անվանել եւ վստահություն հայտնել, որ հակառուսական պատժամիջոցները կերկարաձգվեն: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
Ելույթ ունենալով «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» տեղական խորհուրդների պատգամավորների համաժողովում, Պորոշենկոն հայտնել է, որ երկու օրից այցելելու է Բրյուսել:
Նա ընդգծել է, որ Կիեւին հաջողվել է միավորել միջազգային հանրությանը եւ Մոսկվայի դեմ «իրական տնտեսական պատժամիջոցներ կիրառել»:
Ուկրաինայի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Եվրահանձնաժողովը ուկրաինացիների համար վիզային ռեժիմը հանելու վերջնական որոշում կկայացնի: