Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներ ունենալը Ռուսաստանում կբարդանա
Ուշադրության կենտրոնումRevizornews.ru-ն գրում է, որ Ռուսաստանը խստացրել է Հայաստանից երկրի տարածք բերված չմաքսազերծված ավտոմեքենաների ձեռքբերման և պահպանման կանոնները։ Հայաստանը վաղուց է հայտնի արտասահմանյան մեքենաների իր ցածր գներով, ուստի որոշ ավտոսիրողներ գնել են այդ երկրի ավտոմեքենաներ և ճանապարհորդում են դրանցով առանց «մաքսազերծման»: Արդյունքում նման ավտոմեքենաների տրանսպորտային հարկերը չեն մտնում փաստացի գտնվելու երկրի բյուջե, բացի դա` տուգանքների վճարումը նույնպես բարդ գործընթաց է, քանի որ շտեմարանները չեն ճանաչում օտարերկրյա պետհամարանիշերը, ուստի խախտումները չեն արձանագրվում:
Այդ հարցերը լուծելու համար պետական մակարդակով որոշում է կայացվել խստացնել հայկական պետհամարներով ավտոմեքենաների օրինականացման կանոնները: Օտարերկրյա պետհամարանիշով ավտոմեքենան ներկայումս պետք է օրինականացվի, իսկ «մաքսազերծման» գինը երբեմն անգամ կարող է գերազանցել հենց ավտոմեքենայի գինը: Խոշոր գումարի կորստից խուսափելու համար ավտոսիրողները ստիպված կլինեն 2 տարի ժամկետով մեքենան թողնել «ճանապարհի վրա», ապա օրինականացման համար վճարել դրա խոտանման արժեքը: Երկրորդ տարբերակն է ավտոմեքենան օրինականացնելը և մաքսայինից փաստաթղթեր ստանալը, այսինքն` ավտոմեքենան ռուսական չափանիշներին համապատասխանեցնելը:
Լուսինե Սիմոնյան