Բուրունդիի մայրաքաղաքում հարձակումից հետո 87 մարդու մարմին են հայտնաբերել
ՄիջազգայինԲուրունդի մայրաքաղաք Բուժումբուրի փողոցներում, որտեղ նախօրեին բախում էր տեղի ունեցել զինված ընդդիմության եւ զինվորականների միջեւ, 87 մարդու մարմին է հայտնաբերվել:
Ավելի վաղ հաղորդվել էր 40 զոհի մասին: Սպանված երիտասարդների մարրմինների վրա տեսանելի են հրազենային կրակոցների հետքերը, որոնք հաճախ եղել են մոտ տարածությունից: Տեղի բնակիչները տեղի ունեցածի համար մեղադրում են ոստիկաններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընդդիմության կողմնակիցները դեկտեմբերի 11-ին գրոհել են երեկ ռազմակայանների վրա, որի հետեւանքով մահացել է երկու զինվոր, եւս 5-ը վիրավորվել է:
Բանակի ներկայացուցչի խոսքով, 12 գրոհայիններ են ոչնչացվել հարձակման ժամանակ, եւս 20-ին կալանավորել են:
Երկրի նախագահի խորհրդական Վիլլի Նիյամիտվեն հայտնել է, որ ընդդիմադիրները հարձակում են գործել, որպեսզի շեղեն զինվորականների ուշադրությունը եւ ազատեն բանտարկյալներին:
Մայիսի սկզբին Բուրունդիում մի քանի շաբաթ տեւած ցույցերից հետո պետական հեղաշրջման փորձ է եղել, որն ուղեկցվել է բռնություններում: Պատճառն այն է, որ երկրի նախագահ Պիեռ Նկուրունզիզան ցանկանում է առաջադրվել 3-րդ անգամ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով, ապրիլին այնտեղ սպանվել է 240 մարդ: