Էրդողանը Ռուսաստանին վախեցրել է ՆԱՏՕ-ի նավերով
ՄիջազգայինԲոսֆորով անցնող ռուսական նավի վրա զինվորը հրթիռով է կանգնած։ Դա «երեխայական բան է»։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Al Jazeera-ի հետ հարցազրույցում անդրադարձել է օրեր առաջ Բոսֆորով անցած ռուսական ռազմանավի վրա հրթիռով կանգնած զինվորի դեպքին։
Էրդողանը այդ կապակցությամբ ասել է, թե այն պահին, երբ ռուսական ռազմանավն անցնում էր Բոսֆորը, այդ պահին տարածքում են եղել նաեւ ՆԱՏՕ-ի 3 ռազմանավ։ «Եթե մենք լարվածությանը կողմ լինեինք, հիմա իրավիճակն այլ կլիներ։ Մենք լարվածություն չենք ուզում, իսկ այդ զինվորի դեպքը «երեխայական բան» էր»,-ասել է Էրդողանը։