Ուկրաինայում ձերբակալվել են հակինթի եւ թմրանյութի մաքսանենգ առեւտրականներ
ՄիջազգայինՈւկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները (ՈՒԱԾ) Անդրկարպատյան մարզի բնակիչների խմբի են ձերբակալել, որոնք Հունգարիա հակինթի, իսկ Ուկրաինա` թմրանյութի մաքսանենգ մատակարարումների ուղի էին ստեղծել: Այդ մասին տեղեկացնում է ՈՒԱԾ-ի կայքը:
Չարամիտները ձերբակալվել են Դեդովո գյուղի մոտակայքում, որը տեղակայված է Ուկրաինայի պետական սահմանից մոտ 10 կմ հեռավորության վրա:
«Յոթ մաքսանենգ առեւտրական, այդ թվում նաեւ` կազմակերպիչը, նախատեսել էին ապրանքների անօրինական առաքման հերթական գործողությունը: Ձերբակալման պահին մաքսանենգները դիմադրություն են ցույց տվել եւ կրակ են բացել հատուկ ծառայության եւ սահմանապահների ուղղությամբ: Միջադեպի պահին ոչ ոք չի տուժել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իրավապահները չարամիտներից զենք են առգրավել, զինամթերք եւ ջերմացույց, շարունակվում են օպերատիվ քննչական աշխատանքները խմբի բոլոր մասնակիցներին պարզելու եւ պատասխանատվության կանչելու համար: