Բաղդադի կենտրոնում հազարավոր ցուցարարներ Թուրքիայից պահանջում են երկրից դուրս բերել զորքերը
ՄիջազգայինԴեկտեմբերի 12-ին հազարավոր մարդիկ են Բաղդադի փողոցներ դուրս եկել՝ պահանջելով, որ Թուրքիան Իրաքի տարածքից հանի իր զորքերը, հայտնում է Alsumaria հեռուստաալիքը:
Ցուցարաները հավաքվել էին աթ -Թահրիր հրապարակում՝ Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում: Պաստառների կարգախոսներից էին «Ո՛չ օտարերկրյա ներկայությանը սրբությունների երկրում » եւ «Էրդողա՛ն, դու վախկոտ ես»: Հեռուստաալիքը նկատում է, որ ոստիկանությունը ցույցերի անցկացման վայրերում ուժեղացրել է անվտանգության միջոցառումները:
Ցույցի մասնակիցների շարքերում քիչ չէին շիա աշխարհազորի մարտիկները, որոնք աջակցում են իրաքյան բանակին՝ ԻՊ դեմ դիմակայությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ը: