Վորոնեժում գնդակահարել են ադրբեջանցի քրեական հեղինակությանը
ՄիջազգայինՎորոնեժի «Անտառային հեքիաթ» սրճարանում հրազենից արձակված կրակոցով սպանվել է ադրբեջանցի 37-ամյա քրեական հեղինակություն:
Ներկայումս ոստիկանությունը որոնում է մարդասպանին: ռուսաստանի Քննչական կոմիտեի Վորոնեժի քննչական վարչությունից հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել «կանխամտածված սպանություն» հոդվածի հատկանիշներով, հետաքննություն է իրականացվում:
Ըստ լրատվամիջոցների, քրեական հեղինակությունը կոնֆլիկտ է ունեցել իր հայրենակիցների հետ: Նրանք հանդիպել են սրճարանում՝ վիճելի հարցերը քննարկելու համար: Դատելով ամեն ինչից, կողմերը չեն եկել ընդհանուր հայտարարի: Ադրբեջանցուն գնդակահարել են սրճարանի պահեստային մուտքի մոտ, որից հետո կոտրել են գլուխն ու դեմքը անճանաչելիության աստիճան: Սպանությունից հետո հանցագործները հեռացել են իրենց մեքենաներով:
Վորոնեժում ապրում են սպանվածի հարազատները: