Australian Open. Մեդվեդևը երեք սեթում հաղթեց Ռուբլյովին ու առաջին անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ
ՍպորտՄելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում հայտնի դարձավ կիսաեզրափակիչի երրորդ մասնակցի անունը։
Դանիլ Մեդվեդևը երեք սեթում՝ 7-5, 6-3, 6-2 հաշվով առավելության հասավ Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ։ Ռուս թենիսիստը կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս եկավ Australian Open-ի կիսաեզրափակիչ։
Եզրափակիչի ուղեգրի համար Դանիլ Մեդվեդևը մրցելու է Ստեֆանոս Ցիցիպաս-Ռաֆայել Նադալ զույգի հաղթողի հետ։