Նոր նշանակում՝ Արցախի Ոստիկանությունում
ՔաղաքականությունՆԳ նախարարի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Ծատրյանը նշանակվել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գումարտակի հրամանատարի պաշտոնին։
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի օգնական, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Լևոնի Ծատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի տեղակալ, պարեկապահակային ծառայության գումարտակի հրամանատարի պաշտոնին:
Հանդիպմանը Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Բորիս Ջալավյանը նշել է, որ Կարեն Ծատրյանը համակարգում նոր մարդ չէ: Իրեն վերապահված ցանկացած առաջադրանք նա կատարել է բարձր պատասխանատվությամբ:
Ավելին՝ այստեղ