Քաղաքագետ Աբզալովը ասել է, թե երբ Ռուսաստանին ձեռնտու կլինի Փաշինյանի հեռանալը
Ուշադրության կենտրոնումUkraina.ru-ն գրում է, որ Ռուսաստանին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի հեռացումը Հայաստանի վարչապետի պաշտոնից, բայց ոչ հիմա, քանի որ այժմ նրա հեռանալը կարող է հանգեցնել շատ լուրջ խառնաշփոթի: Այս մասին Ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռազմավարական հաղորդակցության կենտրոնի նախագահ Դմիտրի Աբզալովը: Այն բանից հետո, երբ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիր է ստորագրել, Երևանում սկսվել են բողոքի ցույցեր նրա հրաժարականի պահանջով: Դեկտեմբերի վերջին նա քաղաքական ուժերի հետ խորհրդակցել է 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Ըստ փորձագետի` անհրաժեշտ է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հանդարտվի, տեղի ունենան արտահերթ ընտրություններ, և, որ ամենակարևորն է, որ այդ ամենը պետք է վերահսկվի, որպեսզի ինչ-որ ավելի արմատական խաղացողը չգա իշխանության: «Ցանկալի չէ ստանալ Փաշինյան երկրորդ: Այո, իրավիճակն այնտեղ մի փոքր այլ է: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, եւ ամեն դեպքում ստիպված կլինի համագործակցել Մոսկվայի հետ: Բայց, այնուամենայնիվ, կան նաև լուրջ վտանգներ, - ասել է Աբզալովը, - եթե Ռուսաստանը ոչ մի բան չնախաձեռնի Հայաստանի հարցում, ապա հանրապետությունում շատ կլինեն մարդիկ, որոնք կցանկանանն խորհրդարան անցկացնել ազգայնական կուսակցություններն, կոալիցիա ստեղծել, տորպեդահարել պայմանագրերը, ճանաչել Ղարաբաղը և վերսկսել հակամարտությունը»: