Բնակարանային գողը տուժածի տանը նաև ձվածեղ էր արել ու կոնյակ խմել, ինչից հետո՝ տեղում վնասազերծվել Մասիսի ոստիկանների կողմից
Ուշադրության կենտրոնումՓետրվարի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Եդիգար Թորոսյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արարատ Մկրտչյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Թաթուլ Պողոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Մկրտչյանը, ով ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից բնակարանային գողություն կատարելու ժամանակ վնասազերծվել էր հենց հանցանքի վայրում՝ կալանավորեց:
Ավելին՝այստեղ