Առեղծվածային դեպք Հայաստանում. հայտնաբերվել են մարդկանց ոսկորներ
Ուշադրության կենտրոնումShamshyan.com-ը գրում է. Երեկ՝ փետրվարի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի կենտրոնական գերեզմանատան կից տարածքում մարդկային ոսկորներ կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի ավագ հետաքննիչ Հովհաննես Հալաբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ մարդկային ոսկորները փաթեթավորվել և ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։ Դ
Ավելին՝ այստեղ