Վալենսիայում սեղմված կոկաինով կրկնատակ են հայտնաբերել
ՄիջազգայինԻսպանական նավահանգստային Վալենսիա քաղաքի ոստիկանությունը բեռի պահեստավորման կրկնատակեր (поддон) է առգրավել, որոնք պատրաստված են սեղմված կոկայինից:
Բեռը Վալենսիայից Կոլումբիա էր ուղեւորվում: Աչքի չընկնող «փայտե» կրկնատակերի վրա ածխով լի պարկեր էին: Թմրանյութի առեւտրականների հնարքը հնարավոր է եղել բացահայտել կրկնատակերի մանրամասն զննման շնորհիվ: Մի քանի պարկում եւս թմրանյութ է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ ոստիկանությունը 1,5 տոննա կոկային է առգրավել:
Քննիչները ենթադրում են, որ թմրանյութի առեւտրականները, որոնք ածխի ընկերությունը որպես քողարկում են օգտագործում, սեղմված կոկայինը վերամշակում են Իսպանիայում, հետո փաթեթավորում են եւ տարածում Եվրոպայի երկրներում:
Ավելի վաղ իսպանացի մաքսավորները կոկային էին հայտնաբերում այնպիսի անսովոր վայրերում, ինչպիսին են կրծքի իմպլանտները, կեղծամները եւ գիպսը մաքսանենգ առեւտրականի ոտքին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: