Սիրիայի Հոմս քաղաքում ահաբեկչության զոհ է գնացել 22 մարդ
ՄիջազգայինՍիրիայի Հոմս քաղաքի կենտրոնում, հոսպիտալի մոտ ահաբեկիչները ականապատված մեքենա են պայթեցրել: Զոհերի թիվը կազմել է 22 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Բացի այդ, 70 մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոցներ:
«Վիրավորների մի մասին տեղափոխել են այլ հիվանդանոցներ: Մենք շտապ օգնություն ենք ցուցաբերում, բայց կան ծանր վիրավորներ: Ավելի շատ մարդիկ են տեղափոխվում մեր հիվանդանոց երկրորդ պայթյունից հետո»,-ասել է հիվանդանոցի աղբյուրը: