Լեռնային Ղարաբաղի ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են հայկական Դադիվանք վանական համալիր
Ուշադրության կենտրոնումTvzvezda.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղից 15 ուխտավորներ կարողացել են այցելել Դադիվանք քրիստոնեական վանական համալիր: Այդ համալիրը Քելբաջարի շրջանի տարածքում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու ամենահին քրիստոնեական վանքերից մեկն է, և եռակողմ պայմանագրի համաձայն, անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Ներկայումս հավատացյալները կարող են այցելել վանական համալիր միայն ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո:
«Մարդիկ եկեղեցու շարվածքից քարերի փոքր կտորներ են վերցրել, որպեսզի կարողանան իրենց հետ ունենալ այդ սրբազան վայրի գոնե մի փոքրիկ մասունք, եթե չկարողանային այլևս այնտեղ վերադառնալ», - ասել է tvzvezda.ru-ի թղթակիցը` պատմելով այն մասին, թե ինչպես են մարդիկ արձագանքել այդ տարածքը Ադրբեջանին հանձնելուն:
Թղթակիցը նաև նշել է, որ նախկինում դեպի Երեւան տանող ճանապարհն անցնելիս է եղել Դադիվանքի կողքով և հավատացյալները պարբերաբար են այցելել Դադիվանք աղոթելու: Այդ ավանդույթը մանկուց է սերմանվել Հայաստանում և Ղարաբաղում: Այժմ այլ վանքերի քահանաներ են հերթափոխով ծառայում այդ եկեղեցում, բայց մարտին այնտեղ կհայտնվի մշտական կառավարիչ և նման կերպ ուխտագնացությանները կդառնան կանոնավոր:
Սուրեն Ավագյան