Ողբերգական ավտովթար Հայաստանում. կա զոհ և վիրավորներ
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Արամ Միլիտոսյանը' իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում, Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել բնակչի տան հողամասում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ, Գյումրի բնակիչներ, 21-ամյա Գոռ Հակոբյանն ու 15-ամյա Վաչագան Հակոբյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանը: Օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ´ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, քննչական բաժնի պետ Մացակ Փանոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Եղիազարյանի գլխավորությամբ:
Ավելին՝ այստեղ