Ռուսաստանում մոտ 10 գեներալ է ազատվել պաշտոնից
Ուշադրության կենտրոնումՎերջին 2 ամսվա ընթացքում Ռոսգվարդիայից մոտ 10 գեներալ պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Այս մասին հայտնում է «Կոմմերսանտը»:
Խոսքը մասնավորապես վերաբերում է գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Կոսյաչենկոյին, հետախուզության վարչության պետ գեներալ-լեյտենանտ Կազիմիր Բոտաշևին, ինչպես նաև գեներալ Ալեքսեյ Բելկայովին, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Ռյաբչիկովին և այլոց:
Ռոսգվարդիայից հրաժարվել են մեկնաբանություն տալ թեմայի վերաբերյալ՝ միայն հայտնելով, որ նման մակարդակի պաշտոնանկություններն ու նշանակումներն արվում է ՌԴ նախագահի մակարդակով:
Պաշտոնանկությունների միայն մի մասը կապ ունեն թոշակի անցնելու հետ, մյուսները հեռացել են այլ պատճառներով:
Ավելին՝ այստեղ