Էբոլա տենդի համաճարակ է բռնկվել
Ուշադրության կենտրոնումԳվինեան հայտարարել է Էբոլա տենդի համաճարակի բռնկման մասին, հաղորդում է Guinee114 կայքը:
«Ճգնաժամային խորհրդակցությունը, որը տեղի է ունեցել փետրվարի 14-ին առողջապահության նախարարի ղեկավարությամբ, որոշում է կայացրել մի շարք միջոցառումներ ներդնել համաճարակի դեմ պայքարի համար, այդ թվում՝ Էբոլայով հիվանդի հետ շփում ունեցած անձանց հայտնաբերումն ու մեկուսացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Էբոլա տենդին բնորոշ ախտանշաններից մահացածներից վերցված չորս նմուշներից երեքի թեստը ցույց է տվել համապատասխան հարուցչի առկայությունը: Չորրորդ թեստի պատասխանը հայտնի կլինի ավելի ուշ:
Ավելին՝ այստեղ