Ուկրաինացի զինվորականները պայթել են Դոնբասում անհայտ սարքի վրա
Ուշադրության կենտրոնումԴոնբասի Նովոլուգանսկոյե բնակավայրի մոտ պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել են երեք ուկրաինացի զինվորականներ, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է «Հյուսիս» օպերատիվ-մարտավարական խմբավորման մամուլի ծառայությունը:
«Այսօր՝ փետրվարի 14-ին, Նովոլուգանսկոյե բնակավայրից ոչ հեռու, «Հյուսիս» օպերատիվ-մարտավարական խմբավորման պատասխանատվության շրջանում դիրքեր տեղափոխվելու ժամանակ անհայտ պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել են միացյալ ուժերի կազմից երեք զինծառայողներ: Հանգամանքները պարզվում են», - ասված Է խմբավորման Ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։
Ավելին՝ այստեղ