Այսօր կկայանա Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը
ՍպորտTert.am-ը գրում է .
Վիճակահանության արդյունքում 24 թիմեր կբաժանվեն 6 խմբերի: Որակավորման փուլն անցած 23 հավաքականներ ըստ ՈԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի բաժանվել են 4 զամբյուղի:
Իսպանիան, որպես Եվրոպայի գործող չեմպիոն, կհայտավորվի 1-ին համարով: Ֆրանսիայի հավաքականը ոչ մի զամբյուղում չի լինի, քանի որ որպես կազմակերպիչ երկիր նրան արդեն բաժին է հասել A խմբի առաջին հորիզոնականը: Այսպիսով, 1-ին զամբյուղում լինելու է ընդամենը 5 թիմեր:
Հիշեցնենք, որ զամբյուղները հետևյալ կազմերն ունեն.
1.Իսպանիա, Գերմանիա, Անգլիա, Պորտուգալիա, Բելգիա
2. Իտալիա, Ռուսաստան, Շվեյցարիա, Ավստրիա, Խորվաթիա, Ուկրաինա
3. Չեխիա, Շվեդիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա
4. Թուրքիա, Իռլանդիա, Իսլանդիա, Ուելս, Ալբանիա, Հյուսիսային Իռլանդիա
Խմբային փուլի արդյունքում յուրքանաչյուր խմբի առաջին 2 տեղերը, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված 4 թիմերը կմտնեն 1/8 եզրափակիչ:
Վիճակահանությունը կսկսվի երևանի ժամանկով 21:00-ին: