ԱՄՆ-ի օդուժը հարված է հասցրել «Բժիշկներ առանց սահմանների» հիվանդանոցի վրա. կա 42 զոհ
HeaderԿունդուզում «Բժիշկներ առանց սահմանների» հիվանդանոցի վրա ԱՄՆ-ի օդուժի ավիահարվածի հետևանքով զոհվել է 42 մարդ: Այս հաղորդագրությունը տարածել է հումանիտար կազմակերպության կայքը: Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհերի և 37 վիրավորների մասին:
Ինչպես հաղորդել են կազմակերպության ներկայացուցիչները, ավելի մանրակրկիտ հետաքննության արդյուքում ձեռք են բերվել նոր տվյալներ. սպանվել է հիվանդանոցի 14 աշխատակից, 24 հիվանդ և բժիշկների չորս օգնական:
Նշվում է, որ հետաքննությունը դժվարին պայմաններում է անցկացվել, քանի որ հիվանդանոցում առկա արխիվների մի մասը, այդ թվում՝ հիվանդների մասին տվյալներ, կորել են օդային հարվածի արդյունքում: