Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար


Ռոբերտ Քոչարյանի ընտրություններին մասնակցելու հայտը ուժեղացնում է ներկայիս կառավարության շանսերը

Հայաստանում ստեղծված  ներքաղաքական իրավիճակի, արտահերթ ընտրությունների,  և Ռուսաստանին միանալու երթերի մասին pressmedia.am  կայքը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։

— Պարոն Քանանյան, «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ իշխանությունը չի գնում արտահերթ ընտրությունների, որովհետև այդ առաջարկը դրական արձագանք չի ստացել ընդդիմության կողմից և չկա նման ընտրությունների հանրային պահանջ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և արդյո՞ք սա հետագայում խնդիրներ չի ստեղծելու իշխանության համար։

— Անկեղծ ասած, ես զարմացած չեմ այդ որոշումից, թեպետև չեմ բացառում, որ նրանք կրկին կհայտարարեն, որ ուզում են անցկացնել արտահերթ ընտրություններ, որ անսպասելիության գործոնը օգնի նրանց  մեծ կորուստներ չունենալ։ Բայց այդ ամենին, բնականաբար, խիստ բացասաբար եմ վերաբերվում։ Տեղի ունեցածից հետո  ներկա կառավարությունը պետք է ողջ կազմով, անհապաղ հրաժարական տա, իսկ կառավարության ղեկավարը, եթե  տղամարդ լիներ, պետք է ինքնասպանություն գործեր, որովհետև նա  հայոց պատմության մեջ դարձել է ամենասև, ամենամերժելի և  հավերժորեն դավաճանի պիտակ կրող մի թշվառ անձնավորություն, անկախ այն հանգամանքից, որ բանակաշինության տապալումը մեծ մասով ոչ իր իշխանության մեղքով էր։ Նիկոլի ստորագրած կապիտուլացիոն համաձայնագիրը իրար հետ լավագույնս սպասարկելու են մեր երկիրը իշխանությանը վերջին փշրանքներից  զրկելու ուղղությամբ։

— Ի՞նչ եք կարծում, եթե լինի արտահերթ ընտրություններ, ապա այդ ընտրությունները  փոխելո՞ւ են տրամադրությունները, և ստեղծված  խնդիրներին լուծում տալո՞ւ են:

— Ես, առհասարակ, կասկածում եմ, որ տեղի ունեցածից հետո հնարավոր է գտնել այնպիսի լուծում,  որը Հայաստանի Հանրապետությանը երկարաժամկետ գոյության հնարավորություն ընծայի։ Ստորագրված կապիտուլիացիան շատ կործանարար էր։ Բայց, տեսականորեն, եթե մինչ ընտրությունները հնարավոր լինի ձևավորել իսկապես քաղաքական այլընտրանքը, որը չի կարող կառուցված չլինել ողջամիտ  և քաղաքական ազգայնականության հիմունքների վրա, ապա, թերևս, բացառիկ և հանճարեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի մեծագույն դժվարությամբ մի բան փոփոխել այնպես, որ Հայաստանի Հանրապետությունը երկարաժամկետ  գոյության  հեռանկար ունենա։ Բայց ես կարծում եմ, որ հասարակությունը պատրաստ չէ դիմագրավելու բանական մարտահրավերներին և ամեն գնով պահպանելու ազգային պետականությունը  և կարծում եմ, որ բնակչության մեծ մասը, հասարակության մեծ մասը կնախընտրի ունենալ, չակերտավոր ասված, հաշտություն թուրք հակառակորդի հետ, բաց սահմաններ, գործնականում ապօրինի բաժանարար գծեր և վայելել թվացյալ հանգիստ և խաղաղ կյանքը, մինչև որ կրկին հասունանա, այսպես ասած, թուրքի յաթաղանին ենթարկվելու ճակատագրական պահը, որը կհամընկնի առաջին համաշխարհային լուրջ ապակայունացման հետ։

— Հայաստանում տեղի են ունենում Ռուսաստանին միանալու հավաքներ, երթեր: Դրան անգամ մասնակցել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

— Ինքնիշխանության դեմ պայքարը Հայաստանում վաղուց ինստիտուցիոնալ հարթության վրա էր և Հայաստանը ղեկավարող բոլոր վարչակազմերը գիտակցաբար ընթացել են հենց այդ ճանապարհով,. և առաջին, և երկրորդ, և երրորդ և չորրորդ վարչակազմը։ Բայց անկախ այս տխուր և հայտնի հանգամանքից՝ Հայաստանի անկախությունը ուրանալու և Ռուսաստանին միանալու կոչերով հանդես եկող  անձիք և շրջանակները պարզապես հակապետական, հակաազգային շրջանակներն են, որոնց դեմ, եթե առողջ հասարակություն և առողջ պետություն ունենայինք ապա կգործադրվեին շատ խիստ պատժիչ գործողություններ և մեծագույն դատապարտությամբ և արհամարհանքով եմ վերաբերվում այդպիսի անձանց և շրջանակներին։ Նրանց համարում եմ մեր հասարակության ամենաստոր և ամենաանարգաված զանգվածը, հատկապես  սրբապիղծ է նման կոչերով հանդես եկողը, որովհետև, ընդհամենը, երեք ամիս առաջ Ռուսաստանը և Թուրքիան  հատուկ դաշնակցելով իրար հետ հերթական անգամ մասնատել են Հայաստանը և հայերին կանգնեցրել են նոր ցեղասպանության և պետականությունը վերջնականապես կորցնելու մոտալուտ հեռանկարի առջև։ Ռուսաստանը փաստացի կերպով  իր ներկա կեցվածքով, վերջապես դա ցավալի է խոստովանել, բայց Հայաստանի համար թշնամի պետություն է։ 

— Պարոն Քանանյան, հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն և ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ հասարակությունը պառակտվել է երկու գաղափարի շուրջ՝ կամ հների վերադարձ, կամ ներկայիս իշխանություն։ Ստեղծված քաղաքական իրավիճակից դուրս գալու  ելքը ո՞րն է:

— Տեսականորեն այլընտրանքը կարող է լինել ողջամիտ ազգայնականության հիմքերի վրա՝ քաղաքական, պատկառելի, ներկայացուցչական ուրիշ ձևավորումը, որը տեսականորեն  հնարավոր է, գործնականում գրեթե անհնար է մի շարք օբեկտիվ և սուբեկտիվ  պատճառներով։ Իսկ Քոչարյանի հնարավոր առաջադրումը, ընտրություններին մասնակցելու հայտը ընդհամենը ուժեղացնում է ներկայիս կառավարության կրկին վերընտրվելու  շանսերը արտահերթ ընտրությունների ժամանակ, եթե այդպիսիք լինեն։ Այսինքն, իրականում Քոչարյանի այդ հայտը, իմ կարծիքով, ձեռնտու է հենց Փաշինյանին։ 

— Իսկ ո՞ւմ եք դուք տեսնում երրորդ ուժի կարգավիճակում, կա՞ արդյոք երրորդ կողմ, ում դուք տեսնում եք քաղաքական դաշտում։

— Ես ասում եմ, որ կան, հնարավոր է ձևավորել պատշաճ շրջանակ։ Բայց անուններ տալուց զերծ  կմնամ, որպեսզի չընկալվի, որ ես անձնական շահագրգռվածությամբ ինձ հարազատ և իմ կողմից հարգված գործիչների անուններ եմ տալիս։

 

Սուրեն Սիմոնյան

Pressmedia.am

Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Արդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերՍյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Բելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով
Ամենադիտված