Սյունիքը «փակվեց». կառավարությունը հաստատեց կանխատեսումները
Ուշադրության կենտրոնումLragir.am-ը գրում է.
ՀՀ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում՝ նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ, տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերից։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը, ասվում է հաղորդագրության մեջ։
Հետաքրքիր է, որ այս տեղեկությունը հաջորդում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը, ով Գորիս-Կապան ճանապարհին զրուցել էր ռուս սահմանապահների հետ: Նրանք նախկին վարչապետին փաստաթուղթ են ցույց տվել, ըստ որի Երեւանի ու բաքվի միջեւ ճանապարհային խնդիրներով ստորագրվել է գաղտնի փաստաթուղթ:
Այսօր այդ կապակցությամբ Ազգային ժողովում վարչապետին հարց է ուղղել պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Սակայն նրա հարցին պատասխանել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով փաստացի հաստատել է Բագրատյանի տեղեկությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասով:
Ավելին՝ այստեղ